Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 7-ին բաժին է ներկայացել 41-ամյա Լևոն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
