Հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և ծեծի մեղադրանքով
13.05.2023 10:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 00.05-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: