Հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով
15.09.2022 10:56
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 23-ամյա Գոռ Ծ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: