Հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
18.10.2016 13:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատարական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.45-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Մարտին Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: