Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 28-ամյա Գևորգ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: 
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					