Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
18.07.2016 17:56
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 16-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Թամանյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Քրիստաբուր Բ.-ին, որը հունիսի 1-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: