Հետախուզվում էր մարմնական ծանր վնասվածք պատճառելու մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել 37-ամյա Գարիկ Հ.-ն, որը հուլիսի 31-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին Նոր Խարբերդում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 55-ամյա Գրետա Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի (Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը) մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: