Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
20.08.2020 11:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի Ծիածան գյուղի տներից մեկում հայտնաբերել և Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 63-ամյա Թևոս Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: