Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով
27.12.2022 12:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 26-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տարել 31-ամյա Էռնեստ Ս.-ին, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: