Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
29.12.2022 12:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 28-ին Սարի թաղում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 48-ամյա Արմեն Լ.-ին, որը դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: