Հետախուզվում էր մարդուն ազատությունից անօրինական զրկելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 4-ին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 54-ամյա Ռոլանդ Օ.-ին: Նա 2002 թ. փետրվարի 10-ից Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի մեղադրանքով (Մարդուն ազատությունից անօրինական զրկելը): 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					