Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հուլիսի 6-ին, ժամը 11.35-ին, Նորագավիթ 1-ին փողոցի բենզալցակայանի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արարատ Մ.-ին, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի և 34-178 հոդվածի /խարդախության փորձ/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։