Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Աշոտ Ս.-ն, որը մարտի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի /ապօրինի ձեռնարկատիրությունը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։