Հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից
14.07.2016 15:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 15.25-ին, Կոտայքի բաժնի անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 1944 թ. ծնված Ռաֆիկ Զ.-ն, որը 2006 թ. հոկտեմբերի 6-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի Չիլանզարսկի բաժնի կողմից հետախուզվում էր Ուզբեկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 168 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: