Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
22.04.2023 10:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 21-ին Աբովյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա Նովել Ք.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: