Հետախուզվում էր ՌԴ Սևաստոպոլ քաղաքի իրավապահների կողմից
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 19-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա Մինաս Ք.-ն, որը 2019 թ. մայիսի 17-ից ՌԴ Սևաստոպոլ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 4-րդ մասի մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի: 
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					