ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և շորթման մեղադրանքով

Հետախուզվում էր անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և շորթման մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 1-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա Աննա Ե.-ին, որը սեպտեմբերի 20-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) և 258-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: