Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 1-ին Աբովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա Վազգեն Հ.-ին, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանաք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					