Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար
03.12.2021 11:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 2-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արման Գ.-ն, որը 2018 թ. ապրիլի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
Արման Գ.-ն ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: