Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
04.12.2017 10:44
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Արա Մ.-ին, որը հունիսի 21-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: