Հետախուզվում էր կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու մեղադրանքով
06.03.2018 15:30
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 5-ին, ժամը 10.30-ին, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Քանաքեռի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գոռ Ե.-ին, որը մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: