Հետախուզվում էր գողությունների և գողության փորձերի մեղադրանքով
07.06.2022 11:49
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին բաժին է ներկայացել 21-ամյա Հայկ Գ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: