Հետախուզվում էր երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով
08.01.2019 13:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի 15-րդ թաղամասից՝ Փափազյան փողոցից, բաժին է բերման ենթարկվել 2000 թ. ծնված Հայկազ Թ.-ն, որը 2018թ դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: