Հետախուզվում էր գողության փորձին հանցակցելու համար
08.07.2022 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 7-ին Սայաթ-Նովայի պողոտայից Մարաշի բաժանմունք են տեղափոխել 31-ամյա Արսեն Վ.-ին, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի (Գողության փորձին հանցակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: