Հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով
10.06.2024 11:14
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 7-ին Արմավիրի մարզային քննչական վարչություն է ներկայացել 51-ամյա Բորիս Ա.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: