Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
11.05.2023 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մեծամորի և Արմավիրի բաժինների քրեական հետախույզների, ինչպես նաև Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 10-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Մեծամորի բաժին է տեղափոխվել 38-ամյա Հակոբ Խ.-ն, որը փետրվարի 1-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: