Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
11.10.2023 10:33
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին բաժին է ներկայացել 58-ամյա Արամ Հ.-ն: Նա 2019 թ. նոյեմբերի 26-ից ՌԴ Չելյաբինսկի մարզի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: