Հետախուզվում էր ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեղադրանքով
13.02.2024 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները փոտրվարի 12-ին Նորագյուղ թաղամասի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա Քրիստինե Թ.-ին, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: