Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
15.01.2022 14:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և ՃՈ հաշվառման-քննական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին Գաջեգործների փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Վահե Հ.-ն, որը ով 2021 թ. նոյեմբերի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: