Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
15.11.2023 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 44-ամյա Արսեն Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: