Հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով
17.11.2017 12:20
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Էդուարդ Խ.-ն, որը ապրիլի 6-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: