Հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով
17.11.2016 12:24
Հետախուզվողի հայտնաբերում
Նոյեմբերի 16-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Օրբելու փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Արսեն Ա.-ին, որը 2009 թ. հունիսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: