Հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով
18.03.2021 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Արմավիրի մարզի Արազափ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Թոռնիկ Օ.-ն, որը 2020 թ. ապրիլի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի Շերեմետևո օդանավակայանի սահմանապահ հսկողության ջոկատի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ապօրինի սահմանահատումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: