Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
17.11.2016 12:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 23.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ «Բագրատաշեն» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Կարապետ Ա.-ն, որը սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: