«Վնուկովո» օդանավակայանի ոստիկանների կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով
20.09.2022 14:07
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 39-ամյա Մհեր Մ.-ն, որը 2021 թ. հուլիսի 6-ից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր կաշառք տալու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: