Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու մեղադրանքով
22.03.2021 11:19
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 20-ին Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցից բերման է ենթարկվել 28-ամյա Նիկոլայ Ս.-ն, որը Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նիկոլայ Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: