Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
22.11.2017 11:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 9.45-ին, Թումանյանի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Գրիգոր Մ.-ն, որը 2006թ. ապրիլի 27-ից ՌԴ ՆԳՆ Յակուտսկ քաղաքի ՏՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելը, պահելը և իրացնելը) 1-ին մասով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: