ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության համար

Հետախուզվում էր համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության համար

Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 1-ին դասակի և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 22-ին Լոռու մարզի Քարաձոր բնակավայրի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել և Սպիտակի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Սարգիս Գ.-ն, որը ապրիլի 18-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: