Հետախուզվում էր խարդախության և գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Գայի պողոտայում հայտնաբերվել և Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Ռազմիկ Ա.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					