Հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից
25.02.2021 13:01
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ՔՈ գլխավոր վարչության ծառայողների հետ իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 24-ին Բրյուսովի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի Իսմաել Ս.-ին, որը փետրվարի 17-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: