Հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
26.06.2024 13:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունիսի 25-ին Փարաքար գյուղի Գասպարյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 45-ամյա Արման Բ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: