Հետախուզվում էր գողության մեղադրանքով
27.07.2016 11:20
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 27-ին, ժամը 1.45-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Բ.-ին, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: