ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար

Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համար

Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 26-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի և Մխիթար Գոշի փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 46-ամյա Կարեն Պ.-ն, որը նոյեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Պ.-ն ներկայացվել է դատարան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: