Հետախուզվում էր հոգեկան և ֆիզիկական ներգործության մեղադրանքով
30.01.2024 12:36
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 29-ին Հաղթանակ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 44-ամյա Սուրեն Մ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ (Հոգեկան ներգործությունը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: