23-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
30.10.2023 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և Երևան քաղաքի պարեկները համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 28-ին Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա Աշոտ Կ.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: