Ձերբակալված երիտասարդը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
15.02.2024 10:58
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 14-ին ձերբակալել և բաժին են տարել 35-ամյա Սասուն Ա.-ին: Ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ նա 2019 թ մարտի 25-ից ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի ոստիկանության կողմից:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: