Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
21.02.2024 14:47
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին բաժին է ներկայացել 27-ամյա Բենիկ Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 21-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Բենիկ Գ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: