ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով

Հետախուզվում էին վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 30-ամյա Նարեկ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ չբացակայելու արգելք:

***
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին բաժին է ներկայացել 34-ամյա Արշակ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: