Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով
27.05.2024 12:36
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները մայիսի 26-ին, ժամը 6-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել 50-ամյա Իշխան Բ.-ին: Նա մարտի 25-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Իշխան Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: