Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
09.01.2018 12:40
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Էրեբունու թանգարանի դիմացից Մարտունու բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: